Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը): Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի Ֆեյսբուքի էջում: