Մեկօրյա դադարից հետո «Դիմադրության շարժումն»այսօր կրկին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է կազմակերպել:
Ընդդիմության ակցիաներն արդեն մոտ կես ամիս է՝ շարունակվում են: Քայլերթ, հանրահավաք, հանգստյան օրերին էլ պարի ու այլ դասընթացներ կազմակերպող ընդդիմադիրները համոզված են՝ իշխանափոխությունը գրեթե իրականացված է, այժմ մտածում են հետագա քայլերի մասին:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի մասնակցությունից մինչև այժմ հրաժարված խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, օրինակ՝ հայտարարել է՝ մտադիր են պատերազմի պատճառների ու հետևանքների քննարկման համար Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել:
Արամ Վարդևանյան (ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր) - Որտեղ մեզ նման մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են մարդու մեղավոր կամ անմեղ լինելը: Ես առաջարկում եմ՝ եթե համաձայն եք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում, ժողովուրդը պետք է մասնակից լինի: