Մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու և խնդրահարույց տարածքներն աղբից մաքրելու նպատակով յուրաքանչյուր շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում շաբաթօրյակ է կազմակերպվում՝ տեղեկացնում են քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս անգամ միացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Աշխատանքներին վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Վարչական շրջանի մաքրությունն իրականացվել է հասցեագրված տարածքներում: Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբը տեղափոխելու գործին ներգրավվել է 12 ջրցան, 8 փոշեկուլ մեքենա, 3 մեծ և 5 փոքր տրակտոր, 10 «ԿամԱԶ», ինչպես նաև «ԶԻԼ» մակնիշի 4 ինքնաթափ։