Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ ժամը 12։30-ին, Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Օլգա Սաննիկովայի դին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Օ. Սաննիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին
որոնողափրկարարական աշխատանքները։