Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ձգտում Ռուսաստանում իշխանափոխության՝ ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Լիզ Թրասը։
«Մենք չենք ձգտում փոխել ռեժիմը Մոսկվայում։ Բայց թույլ տվեք անկեղծ լինել. թուլացած Ռուսաստանը նախագահ Պուտինի անհիմն ներխուժում սկսելու որոշման հետևանքն է»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Լոնդոնը դաշնակիցների հետ ձեռնամուխ կլինի Ուկրաինայի վերականգնմանը, ինչպես նաև կշարունակի աջակցություն ցուցաբերել երկրի իշխանություններին, որոնք ստիպված են մեծ ռեսուրսներ ծախսել ռուսական հատուկ գործողության պատճառով:
Ֆորին օֆիսի ղեկավարը նշել է, որ Թագավորությունը կաշխատի գործընկերների հետ՝ Կիևին անհրաժեշտ սպառազինությունով և մարտական տեխնիկայով, այդ թվում՝ տանկերով և ինքնաթիռներով ապահովելու համար: