Անկարան պատրաստ է նավ ուղարկելու՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի ազգայնականների և խաղաղ քաղաքացիների տարհանման համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
Նրա խոսքով՝ մարդիկ ցամաքով կտեղափոխվեն Բերդյանսկի նավահանգիստ, իսկ թուրքական նավը նրանց Սև ծովով կարող է տեղափոխել Ստամբուլ։