Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի մտադրությունը: Այդ մասին ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:
Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ սպառնալիք չկա:
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են: Նրա խոսքով՝ Ուկրաինան շահագրգռված չէ լուրջ և կառուցողական երկխոսությամբ: