ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը:
«Ուկրաինայի, ինչպես և բոլոր երկրների նկատմամբ, մենք շարունակում ենք ընդգծել ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»,- նշված է փաստաթղթում:
Կողմերը շեշտել են նաև խնդրի խաղաղ կարգավորման և Ուկրաինային մարդասիրական աջակցության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովին նշել է, որ Վաշինգտոնը և ԱՍԵԱՆ-ի երկրները նոր դարաշրջան են սկսում իրենց հարաբերություններում: «ԱՍԵԱՆ-ը կենտրոնական տեղ է զբաղեցնում իմ վարչակազմի ռազմավարության մեջ, որն ուղղված է այն ապագայի ձգտմանը, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել»,- ասել է նախագահը:
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ի և ԱՍԵԱՆ-ի համագործակցության ամրապնդման նախաձեռնություններին լրացուցիչ 150 մլն դոլար հատկացնելու մասին: