«Մեծ յոթնյակի» երկրները Չինաստանին կոչ են անում չօգնելու Ռուսաստանին, չշրջանցելու Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև չարդարացնելու նրա գործողությունները: Այդ մասին ասված է G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռօրյա հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Պեկինը պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտումից և ձեռնպահ մնա տեղեկատվական մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից և այլ միջոցներից, որոնք արդարացնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը»,- ասված է փաստաթղթում:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի ԱԳ նախարարները Չինաստանին հորդորել են պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում: