ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022 թ. մայիսի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2 կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում BMW 525 I մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեգոտի և բախվել MITSUBISHI PAJERO 3.0 L ավտոմեքենային, որի արդյունքում երեք անձ տեղում մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: