ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից:
«Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:
Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին:
Համաձայն կարգի՝ մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:
Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է
հայտարարությանը:
Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին
իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար»,- Ֆեյսբուքում գրել է Անդրեասյանը: