Ընտանիքի օրը Գյումրիում «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություն Հայաստանի երեխաների համար» ծրագրի պատասխանատուներն ամփոփել են կարճաժամկետ գործունեության արդյունքները և մշակել հետագա ռազմավարություն։
Վեց մարզում և Երևանում իրականացվող ծրագիրը նպատակ ունի նպաստելու կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների վերամիավորմանը։
Րաֆֆի Դուդակլյան (Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն) - Այսօր նշում ենք ընտանիքի օրը, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ հարյուրավոր երեխաներ կարճ ժամանակում միացել են ընտանիքներին։ Կարող ենք արձանագրել, որ աշխատանքը կարճ ժամանակում շատ մեծ հաջողություն է ունեցել։
Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն, իրականացնում են Վորլդ Վիժընը, Հույսի կամուրջը, «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը»` Հայաստանի կառավարության, տեղական ու մարզային իշխանությունների հետ գործակցությամբ։
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Ցանկացած երեխա պետք է ապրի անվտանգ, ապահով և կրթության հնարավորություն ընձեռող միջավայրում։ Ծնողների համար բարդ առաջադրանք է ուղղորդել երեխաներին դեպի ճիշտ ապագա, դեպի այն արժեքները, որ կցանկանան։
Ծրագիրը նպատակ ունի նաև կանխարգելելու երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ և նպաստելու նրանց վերաինտեգրմանը կենսաբանական ընտանքիներում կամ էլ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում։
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Երեխայի կայացման գործում ընտանիք դերը մեծ է, և մեր պետության կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ յուրաքանչյուր երեխա, կարիքից դրդված, չհայտնվի ընտանիքց դուրս և չհայտնվի այն հաստատություններում, որ կոչվում են «ընտանիքի հոգածության ներքո», բայց երբևէ չեն փոխարինում ընտնաիքին և ջերմությանը։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Չպետք է խուսափել խնդիրներից ընտանիքում, կնոջ երեխայի իրավունքներ, համարձակություն ունենք և լուծենք խնդիրները։ Եթե ընտանիքում հարգում են երեխայի իրավունքները, հենց այդ գիտակցմամբ քաղաքացի է կրթվում։
Ծրագիրը նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տվել:
Քրիստինա Հովհաննիսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորություների ապահովման վարչության պետ) - Այս պահին շուրջ 400 երեխաներ են վերամիավորվել իրենց կենսաբանական ընտանիքների հետ, և միշտ չէ միանգամից կազմակերպվել կամ նախնական վերամիավորւմը, հանդիպել է դիմադրության:
Զուգահեռ զարգանում է նաև խնամատարության ինստիտուտը։ Շուրջ 60 ընտանիք 93 երեխայի խնամատարություն է ստանձնել, որից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։