Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է խարդախության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ծանր վիրավորանքի՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը, համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու, սուտ մատնության, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու և անառակաբարո գործողությունների՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: