2022 թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:
Ինչպես հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերին:
Կոնուսպաևը Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում: