Երեխաներին վարակներից պաշտպանելու համար մեր երկրում դեռ նորածնային տարիքից պլանային պատվաստումներ են իրականացվում: Համավարակով պայմանավորված՝ պլանային պատվաստումների գլոբալ ցուցանիշը որոշ երկրներում նվազել է, մեր երկրում՝ ավելացել:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - 2022 թվականի սկզբին, 21-ի վերջին 20 թվականի համեմատությամբ 1 տարեկանների ամբողջական ընդգրկումը անհրաժեշտ պատվաստումների փաթեթը ստացած երեխաների տոկոսը 1,8-ով աճեց և կազմեց 91 տոկոս, այն դեպքում, երբ գլոբալ մակարդակում դա պահանջվում է որպես ստանդարտը 90 տոկոս:
Անահիտ Պիվազյան (Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի փոխտնօրեն) - Մեր հանրապետությունում համաճարակային իրավիճակի օրերին եմնք չունեցանք պատավստումների նկատելիորեն տոկոսային առումով ցածրացում, այն բոլոր միջոցառումները, որը պահանջվում էր պահպանելու շնորհիվ չխաթարվեց մեր պլանային պատվաստումների գործընթացը
Գայանե Սահակյանի խոսքով՝ այս գործընթացին նպաստել է նաև այն, որ պոլիկլինիկաներում 2018-ից փուլային, իսկ 2020-ից ամբողջովին կիրառվում է վեցավալենտ պատավաստանյութը, որից հետո փոքրիկների մոտ գրեթե ջերմային ռեակցիաներ չեն արձանագրվում: Կապույտ հազից մինչև դիֆտերիա. 6 հիվանդության դեմ՝ մեկ պատվաստանյութ:
Անահիտ Պիվազյան - Եթե առաջ անում էինք հնգավալենտ կաթիլի տեսքով տալիս էինք պոլիոմելիտը, այս դեպքում միանգամից միացավ վեցավալենտ պատվաստմանը, իհարկե դա էլ էր շարժառիթ, որ վճարովի կենտրոններից, որտեղ որ կար այս պատվաստանյութը, արդեն պոլիկլինիկաներում անվճար բալիկները կարողացան ստանալ:
6 շաբաթական Էմիլին մայրը պլանային պատվաստման է բերել:
Մասնագետները վստահեցնում են՝ տարիներ շարունակ երեխաների շրջանում իրականացվող պլանային պատվաստումների շնորհիվ արդեն ինֆեկցիոն շատ հիվանդություններ մոռացվել են:
Գայանե Սահակյան - Դիֆտերիան, պոլիոմելիտը, նույնիսկ այսօր հեպատիտ բ-ն են մոռացել երեխաների շրջանում, այնինչ տարիներ առաջ մենք բազմաթիվ դեպքեր ունեինք ու դա խրոնիկական ընթացք էր ստանում և լյարդի քաղցկեղների մոտ 43 տոկոսը հեցն դրանով էր պայմանավորված:
Բժիշկների խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ ծնողները հրաժարվում են պլանային պատավստումից կամ խախտում պատվաստման ազգային օրացույցով սահմանված ժամկետները: Մասնագետները վստահեցնում են՝ ժամանակին պատվաստումների ստացումը կբերի վարակների հանդեպ ավելի բարձր պաշտպանվածության: