Նուբարաշենի աղբավայրում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մեկնարկել են աղբի մակերեսը հողով ծածկելու աշխատանքները՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Արդեն իսկ աղբավայր է տեղափոխվել շուրջ 180 բեռնատար հող: Գործընթացը կշարունակվի մինչև նախատեսված մակերեսի ամբողջական ծածկումը: