• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը կառուցողական է աշխատում ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը... 19:40
Արդեն 50 տարի է՝ սպասում ենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի ավարտին. Էրդողան. «Հարևաններ» Արդեն 50 տարի է՝... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հասարակություն
22:5413 Մայ, 2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզ։

Առաջին կանգառը Գավառի պետական համալսարանն էր։ Աննա Հակոբյանը ծանոթացել է մարզում միակ բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության 29-ամյա պատմությանը, ձեռքբերումներին, մարզի գիտակրթական կյանքում խաղացած դերին, միջազգային համագործակցությանը։

Վարչապետի տիկինը շփվել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Պետական համալսարանում գործում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված լսարան։

Խոսելով պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելու և նրանց առաջ մեր պարտքը կատարելու մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ հարգանքի լավագույն դրսևորումը հանուն մեր երկրի ամենօրյա ազնիվ ու արդար աշխատանքն է: Հայրենասիրության այս ընկալումը պետք է սկսի յուրաքանչյուրից և վարակիչ դառնա մյուսների համար։

Այնուհետև Աննա Հակոբյանը շրջայց է կատարել Գավառի մարզային գրադարանում։

Այն հիմնադրվել է 1883 թվականին և այժմ ունի 81.956 կտոր գրականություն, 7 բաժին։ Վարչապետի տիկնոջ հետ հանդիպել և զրուցել են ընթերցասերները, կազմակերպել են միջոցառում, որի ընթացքում երեխաները ընթերցել են Չարենցի ստեղծագործությունները։

Գավառի մարզային գրադարան կատարած այցից հետո Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ուզում եմ հատուկ պատմել Սամվել Խաչատրյանի մասին։ Նրան հանդիպեցի Գավառի մարզային գրադարանում։ Այս երիտասարդը նախ ճշտեց` արդյոք այդ ե՞ս եմ Աննա Հակոբյանը, ապա ինքը ներկայացավ և հարցրեց. «Կարո՞ղ եմ Ձեզ համար իմ ստեղծագործությունը նվագել», ապա դաշնամուրով կատարեց իր ստեղծագործությունը, որը սքանչելի էր, ապա ցույց տվեց իր նկարները և պատմեց, թե ինչ դժվարություններ է ունենում գեղանկարչության մեջ թեմատիկա ընտրելիս, ապա ինձ ուղեկցեց Գավառի երկրագիտական թանգարանի ամբողջ շրջայցի ժամանակ և նմուշների մասին մեզ պատմող տիկնոջը պարբերաբար այսպես դիմեց. «Ներեցեք, որ ձեզ ընդհատում եմ…» և իր հարցը տվեց։ Սամվելը 6 տարեկան է»,- գրել է Աննա Հակոբյանը։

Գավառի երկրագիտական թանգարանում էլ Աննա Հակոբյանը և նրան ուղեկցող հյուրերը դիտել են թանգարանի մասին պատմող տեսանյութ։

1952 թվականին հիմնադրված թանգարանում պահվում է 9474 ցուցանմուշ, որոնք թվագրվում են հին քարի դարից մինչև նորագույն ժամանակներ։ Թանգարանն ունի հնագիտության, ազգագրության, նոր և նորագույն պատմության, դրամագիտության բաժիններ։

Գավառում Աննա Հակոբյանի այցն ավարտվեց մանկատուն այցելելով։ Վարչապետի տիկինը շփվել է երեխաների հետ, ծանոթացել մանկատան պայմաններին։ Գավառի մանկատունը հիմնադրվել է 1936 թվականին։ Այս պահին այնտեղ 55 երեխա կա։ Նրանց ակտիվ ժամանցն ապահովելու համար մանկատանը գործում են գորգագործական, համակարգչային, թատերական, ձեռագործի, կարուձևի, երգեցողության ու պարի խմբակներ։

Օրվա երկրորդ կեսին Աննա Հակոբյանն այցելեց Գավառի Արծվաքար թաղամաս, որտեղ գործում է Միքայելյանների ընտանեկան ֆերման։ Այնտեղ արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր։ Վարչապետի տիկինը հանդիպել է Միքայելյանների հետ, ծանոթացել ֆերմայի պայմաններին։

Գեղարքունիքի մարզ վարչապետի տիկնոջ այցը շարունակվեց Սևան քաղաքում։ Աննա Հակոբյանն այցելեց Սևանի բժշկական կենտրոն, որն արդիականացվել է 2018 թվականին։ Բուժկենտրոնը վերազինված է արդիական սարքավորումներով, գործում է 7 բաժանմունք, և ունի բարձրակարգ մասնագետներ։

Սևանի բժշկական կենտրոնի ֆինանսավորմամբ գործում է նաև Ջինիշյան վերականգնողական կենտրոնը, որն այս տարվա սկզբին է բացվել։ Վերականգնողական կենտրոնում Աննա Հակոբյանին ներկայացրել են, թե ինչպիսի ծառայություններ է մատուցում բուժհաստատությունը։ Արդեն 120 մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք բժշկական ծառայություններ են ստանում։

Սևանում վարչապետի տիկնոջ այցն ընդմիջվեց «Բոհեմ» թեյարանում համայնքի ակտիվ երիտասարդների հետ հանդիպմամբ և զրույցով։

Թեյի սեղանի շուրջ քննարկում ունեցան համայնքների զարգացման կարևորության մասին։ Զրույցի ընթացքում երիտասարդներից մի քանիսը, ովքեր մասնակցել էին «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրին, շնորհակալություն հայտնեցին տիկին Հակոբյանին և նշեցին, որ այսպիսի ծրագրերը շատ կարևոր են մարզերում բնակվող երիտասարդների համար։

Գեղարքունիքի մարզ Աննա Հակոբյանի այցն ավարտվեց Լճաշեն համայնք այցելությամբ։ Հյուրերը ծանոթացան նախաուրարտական մշակութային արժեքներին, Էթունի թագավորության պատմությանը, համտեսեցին տեղի խոհանոցի ուտեստները:

Դիտումների քանակ2289
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել. իրար հետ ապրեցինք այդ օրը. Աննա Հակոբյան 12:0008 Ապր, 2022 Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել. իրար հետ ապրեցինք այդ օրը. Աննա Հակոբյան Հասարակություն
  • Դուք իրավունք չունեք խեղճանալու, մեր ճակատագիրը ձեր ձեռքում է. Աննա Հակոբյանը՝ զոհված տղաների հարազատներին 23:5007 Ապր, 2022 Դուք իրավունք չունեք խեղճանալու, մեր ճակատագիրը ձեր ձեռքում է. Աննա Հակոբյանը՝ զոհված տղաների հարազատներին Հասարակություն
  • Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի. Աննա Հակոբյան 00:1627 Մար, 2022 Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի. Աննա Հակոբյան Հասարակություն
  • Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Աննա Հակոբյան 19:1326 Մար, 2022 Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Աննա Հակոբյան Հասարակություն
  • «Ճախրուկներ»-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հրավիրել էր Խարբերդի մասնագիտացված մանկատուն 13:4323 Մար, 2022 «Ճախրուկներ»-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին հրավիրել էր Խարբերդի մասնագիտացված մանկատուն Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Զանգակատուն գյուղի 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը Զանգակատան դպրոցի բակից հանվի 23:3615 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 16-ի եղանակային կանխատեսումները 23:2015 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ 22:5715 Դեկ, 2025
  • Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում/չգրանցումը․ Փաշինյան 22:5215 Դեկ, 2025
  • Պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է 22:4715 Դեկ, 2025
  • Փորձառու և սկսնակ նկարիչների աշխատանքները՝ «Սալոն 2025»-ում 22:4515 Դեկ, 2025
  • Հայաստանում զբոսաշրջության ոլորտը 2025 թվականին պատմական արդյունքներ է գրանցել 22:1915 Դեկ, 2025
  • Կարմիր մահիկի մեքենան՝ Երևանի փողոցներում. աղմուկն ու իրականությունը 22:1815 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0515 Դեկ, 2025
  • Ապօրինություն կլիներ հակառակը անել. Պապոյանը՝ հոգևորականների ազատազրկման մասին 21:4515 Դեկ, 2025
  • ԱԳՆ-ն ամփոփում է տարին․ վառվել են նախարարության տոնածառի լույսերը 21:0715 Դեկ, 2025
  • «Անդակո» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 810 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:0615 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կոմայի մեջ գտնվող հիվանդի տեղափոխումը Ֆրանսիայից ՀՀ՝ հիբրիդային քարոզչության թիրախ 21:0015 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5715 Դեկ, 2025
  • Լենա Նանուշյանը ԱՀԿ փորձագիտական խմբի հետ քննարկել է ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և վերահսկման խնդիրները 20:5315 Դեկ, 2025
  • Ռուսական գազի ներմուծման արգելքը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո էլ կմնա ուժի մեջ, հայտարարել է ԵՄ-ն 20:3815 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ 20:3215 Դեկ, 2025
  • LEADER-ն ավարտեց 5-ամյա ընթացքը Հայաստանում 20:2615 Դեկ, 2025
  • Իրանը նշել է ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտները ստուգելու պայմանը 20:2115 Դեկ, 2025
  • Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ընտրական համակարգի ամրապնդմանը 20:1215 Դեկ, 2025
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է. ՀՀ ԱԳՆ 20:1015 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը 20:0715 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:0215 Դեկ, 2025
  • Տարեցները՝ թվային աշխարհում 19:5715 Դեկ, 2025
  • Քննարկվել են Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում 19:5115 Դեկ, 2025
  • ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է «Ռուսոֆիլների միջազգային շարժումը» 19:4615 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 15. 2025 19:4015 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ 19:3315 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան 19:2615 Դեկ, 2025
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 19:1915 Դեկ, 2025
  • NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ 19:1215 Դեկ, 2025
  • Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան 19:0315 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Էլեկտրական մեքենաների՝ առանց ԱԱՀ-ի ներմուծման նախագիծ. ով և որքան կարող է ներմուծել 19:0015 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր 18:5615 Դեկ, 2025
  • 15000 էլեկտրական մեքենա կազատվի մաքսատուրքից, եթե 2024, 2025, 2026 թթ. են արտադրվել. նախարար 18:4715 Դեկ, 2025
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմանը միտված օրենսդրական նախաձեռնություն 18:3815 Դեկ, 2025
  • Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ 18:3115 Դեկ, 2025
  • 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է 18:2515 Դեկ, 2025
  • Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում 18:1815 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները 18:0715 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստան–Ուկրաինա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները 17:5815 Դեկ, 2025
  • Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. ՇՄ նախարարը հանդիպել է Campaign for Nature-ի ղեկավարի հետ 17:4615 Դեկ, 2025
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել 17:3715 Դեկ, 2025
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 17:2815 Դեկ, 2025
  • Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին 17:2115 Դեկ, 2025
  • Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերվել է հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66»՝ բեռնված 5 խմ բոխի տեսակի փայտանյութով 17:1215 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն. վարչապետը՝ եկեղեցու նոր Կանոնագրքի մասին 17:0015 Դեկ, 2025
  • Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ 16:5915 Դեկ, 2025
  • Հնդկաստանը յուրօրինակ փորձ է անցկացնում՝ գումար փոխանցելով միլիոնավոր տնային տնտեսուհիներին. BBC 16:5115 Դեկ, 2025
  • Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698 16:4215 Դեկ, 2025
  • Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան 16:3315 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 16:2415 Դեկ, 2025
  • Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ 16:1415 Դեկ, 2025
  • Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը 16:1115 Դեկ, 2025
  • ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական և համայնքային հողերի՝ էլեկտրոնային աճուրդով օտարման նախագիծը 16:1015 Դեկ, 2025
  • Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ 15:5315 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 15:3115 Դեկ, 2025
  • Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել 15:2715 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը 15:1515 Դեկ, 2025
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան 15:0915 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ճանապարհին նոր խմբաքանակներ կան. Պապոյանը՝ Ադրբեջանով դեպի ՀՀ ցորենի ներկրման մասին 15:0015 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան և Շահումյան գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 14:5715 Դեկ, 2025
  • Վարչապետը՝ հոգևորականի բարեվարքության կանոնների և դրանց պահպանման երաշխիքների մասին 14:3815 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք. ՔԿ 14:3115 Դեկ, 2025
  • Ամանորի էկո խաղալիքներ 14:2715 Դեկ, 2025
  • Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ 14:1615 Դեկ, 2025
  • Կամո Ցուցուլյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր 14:0515 Դեկ, 2025
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025
  • ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը 09:3815 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է 09:2515 Դեկ, 2025
  • Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:1715 Դեկ, 2025
  • Վեդի համայնքի երկու բնակավայրում գազ չի լինի 08:4415 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:0915 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0015 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015