ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի Հագվի գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ: Այս մասին տեղեկանում ենք Մկրտչյանի Ֆեյսբուքի էջից:
Պատգամավորը տեղեկացրել է՝ նախկին խարխուլ վիճակում գտնվող դպրոցի շենքը հիմնովին ապամոնտաժվել է։ Նոր դպրոցն ունենալու է ստորգետնյա հարկ, հագեցած է լինելու լաբորատորիաներով, ռոբոտաշինության սենյակներով, վերելակներով, նոր գույքով։
Կառավարությունը հատկացրել է 872 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։ Սա շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղի ավելի քան 200 տարվա պատմության ամենամասշտաբային շինարարությունն է։
Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից։