Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայում գտնվող, Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող երրորդ պետության քաղաքացիները, որպես այլընտրանք կարող են ինքնակամ որոշում կայացնել՝ վերադառնալու իրենց հայրենիք։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Այդ դեպքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն օժանդակում է նրանց ճամփորդական ծախսերը հոգալու հարցում։ Առանձին դեպքերում հնարավոր են նաև աջակցության այլ ձևեր։
Անձնական խորհրդատվության ժամանակ հնարավոր է տեղեկանալ աջակցության առկա հնարավորություների մասին։
Դրա համար կարելի է կապ հաստատել վերադարձի հարցերով խորհրդատվական իրավասու մարմինների հետ, որոնց հասցեները հասանելի են
www.returningfromgermany.de կայքէջում նաև ռուսերեն։
Հնարավոր է կապ հաստատել նաև +374 43150025 հեռախոսահամարով (WhatsApp)»,- ասված է հաղորդագրության մեջ: