Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշում:
Եռամսյա ժամկետում Թալին համայնքի ավագանու նիստեր չեն գումարվել, այդ փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ:
Ըստ այդմ՝ առաջարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: