Ֆրանկֆուրտի օդանավակայանում գերմանիայի իրավապահները ձերբակալել են ԵՄ երեք դիվանագետի։ ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դիվանագետների ժամանակավոր կալանավորումը պայմանավորված էր նրանց ուղևորության երթուղու հետ՝ գրում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դաշնային ոստիկանությունը ձերբակալել և կարճ ժամանակ անց ազատ է արձակել Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորային։ Նա համակարգում է Վիեննայում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մորան տեղփոխ է կատարել Ֆրանկֆուրտում՝ Թեհրանից Բրյուսել ճանապարհին։