Գործադիրը սահմանել է ՀՀ-ում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը:
Որոշման նպատակն է մեղմել սոցիալական տներում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական անապահով վիճակը։ Նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2022 թ. պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ:
Այս տարի կոմունալ ծառայությունների դիմաց փոխհատուցում կստանա սոցիալական տներում բնակվող 100 միայնակ կենսաթոշակառու: