Թուրքական դատարանը հաստատել է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նշանավոր առաջնորդի` գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Ստամբուլի նահանգային նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի բանտարկությունը: Քննադատները դա համարում են հաջորդ տարվա նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանի հակառակորդների նկատմամբ հերթական ճնշում։
Ստամբուլի CHP-ի ղեկավարին սպառնում է 4 տարի 11 ամիս ազատազրկում՝ «քաղաքացիական ծառայողին վիրավորելու», «նախագահին վիրավորելու» և «թուրքական պետությանը վիրավորելու» մեղադրանքներով։
Ըստ պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանքները հիմնված են եղել ութ տարի առաջ նրա թվիթերյան գրառումների վրա, որոնք հրապարակվել են ընտրություններում Ժողովրդահանրապետական կուսակցության հաղթանակից մի քանի շաբաթ անց:
Քաֆթանջըօղլուին կարգելվի նաև հինգ տարի զբաղվել քաղաքականությամբ։ Դատարանը միաժամանակ մերժել է այլ մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորման խրախուսումն ու քարոզչություն տարածելը: