Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքացիական հիվանդանոցներից մեկը։
Սաակաշվիլու առողջության հարցերով բժշկական խումբը պահանջել էր վերջինիս տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժումը պատշաճ կազմակերպելու համար, ինչից հետո նման առաջարկ էր արել նաև Վրաստանի արդարադատության նախարարությունը։