Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում են մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Նշված հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կոմֆորտշին» ՍՊԸ-ն՝ ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։