Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 91 հասցեի նորակառույց թաղամասում մեկնարկել են տարածքի բարեկարգման աշխատանքները։
️Կառուցապատման վերջին փուլով նախատեսվում է իրականացնել թաղամասի ներքին և արտաքին հատվածների մայթային ու ճանապարհային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։
️Ընդհանուր առմամբ, կասֆալտապատվեն 10500 քմ ճանապարհային և 5000 քմ մայթային հատվածներ։
Ներկայումս կատարվում են բակային տարածքի եզրաքարերի շարման աշխատանքները։
Կառուցապատումն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը։