Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել են Երևանյան լճի ափամերձ տարածքում հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
«Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,- գրել է նա։


