ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկ ամսով կալանավորվել է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, մասնակի բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ հայտնում է Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:
Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ նա չի վճարել իր նկատմամբ սահմանված 60 մլն դրամ գրավը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան