Կոտայքի մարզում արձանագրվել է «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Վերջինս կերել է իրենց հավաքած սունկ:
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է՝
սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
չհավաքել սունկ ճամփեզրերից,
ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել.
երեխաներին չկերակրել սնկով.
աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ.
սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր.