Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերը:
Առաջին կանգառը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն էր:
Գերատեսչության ղեկավարը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ:
Կարևորելով աշխատակիցների հետ անմիջական շփումը՝ նախարար Փամբուխչյանը հանդիպումները շարունակել է վարչության այլ հրշեջ փրկարարական ջոկատներում: Առաջիկայում ԱԻ նախարարը կայցելի նաև մարզային փրկարարական վարչություններ: