Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Դուշանբեում նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: