Չճանաչված Կոսովոն Եվրոպայի խորհրդին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ խախտելով Վաշինգտոնի համաձայնագրերը՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
«Բրյուսելյան համաձայնագրերի խախտումից հետո Պրիշտինան խախտել է նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևը ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց մենթորները երբեք չեն հարգել»,- հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ Արևմուտքն անում է ամեն ինչ, որ Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիայի խնդիրն իր հողը պաշտպանելն է: