Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգան հայտարարությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պեսկովը, ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպմանը կարող է արծարծվել նաև Ուկրաինայի իրադրության թեման: