Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Երկրի իշխանությունները հայտարարել են մի շարք քաղաքներում և շրջաններում լոքդաուն սահմանելու մասին։
«Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել արտակարգ իրադարձություն. ճեղքվել է հակահամաճարակային ճակատը, որը հուսալիորեն պաշտպանվում էր 2 տարի և 3 ամիս՝ սկսած 2020 թվականի փետրվարից»,- ասված է երկրի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել հսկողությունը երկրի սահմաններին՝ համավարակի տարածումը կանխելու համար։