Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 16-ի հերթական նիստում կքննարկեն իրադրությունն Ուկրաինայում՝ Դմիտրո Կուլեբայի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել են ԵՄ Խորհրդում։
«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերջին իրադարձությունները և այդ հարցով ոչ պաշտոնական զրույց կանցկացնեն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ»,- ասված է Խորհրդի հաղորդագրության մեջ: