ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ Թուրքիային արդիականացված սպառազինություն և F-16 կործանիչների համար տեխնիկական այլ սարքավորումներ վաճառելու նախաձեռնությանը։
Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ սա վկայում է այն մասին, որ Անկարան հույս ունի օգտագործելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում իր միջնորդական դերը և Կիևին աջակցությունը՝ վերականգնելու Վաշինգտոնի հետ հարաբերությունները և նոր զենք ստանալու ԱՄՆ-ից։
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանրապետական կոմիտեի անդամ Ջիմ Ռիշչը նշել է, որ դեմ չէ, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը, Վաշինգտոնից F-16 կործանիչներ գնի: Նա, սակայն, ընդգծել է՝ այդ հարցում դեռ զգալի աշխատանքներ պետք է արվեն։