Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դահլիճում կայացել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները:
Բազկամարտի մրցումներում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել են Շիրակի մարզի, 2-րդ հորիզոնականը՝ Տավուշի մարզի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Երևան քաղաքի հավաքական թիմերը։
Սպարտակիադային աղջիկների անհատական պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Դիանա Փարսադանյանը (Տավուշի մարզ), Սյուզաննա Մանուկյանը (Շիրակի մարզ), Քրիստինե Հովհաննիսյանը (Վայոց ձորի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (Երևան):
Տղաների պայքարում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Անդրանիկ Մալյանը (Լոռու մարզ), Դավիթ Հարոյանը (Շիրակի մարզ), Էրիկ Հարությունյանը (Տավուշի մարզ), Ռաֆիկ Կոստանյանը, Սուրեն Ասատրյանը (երկուսն էլ՝ Արմավիրի մարզ) և Գրիշա Հովսեփյանը (Արագածոտնի մարզ):
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
Մրցումների կազմակերպչական աշխատանքներին մեծ աջակցություն է ցուաբերել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: