Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդում են, որ «Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ ուղղված Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խթանմանը» (FELCA) նախաձեռնության շրջանակներում իրականացվել է 237 երկօրյա դասընթաց 167 գյուղական համայնքներում, որին մասնակցել են 3650 անձ։
Նախաձեռնությունը իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականացվող «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի շրջանակում։
Նախաձեռնությունն իրականացրել է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման (DSIK) հայաստանյան ներկայացուցչությունը։