Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է ծանր վիրավորանքի՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 8-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, փաստաթղթեր կեղծելու, ապացույցներ կեղծելու, սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: