Մայիսի 10-ին՝ ժամը 19:05-ին, ոստիկանության հերթապահ մասում քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անհայտ անձը ինքնաձիգով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18:55-ի սահմաններում, Վերածննդի հրապարակի հարակից Արցախի ազատամարտիկների միության վարչական շենքի դիմացի հատվածում Ստեփանակերտի 22-ամյա Մ. Կ-ին պատկանող BMW ավտոմեքենան նույն վայրում կայանելու համար վիճաբանություն է առաջացել վերջինիս և Ստեփանակերտի 60-ամյա բնակիչ Ս. Կ-ի միջև։
Այնուհետև խոսակցությանը միջամտել են Վ. Կ.-ի ընկերներ` Ա. Յ.-ն (ծնված 2000 թ.), Մ.Ա.-ն (ծնված 2005 թ.) և Գ. Ա.-ն (ծնված 2000 թ.), որի ընթացքում վերջիններս ավտոմեքենայով հեռանալու ժամանակ Ս.Կ.-ն նույն վայրում կայանված իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակ արձակել BMW ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպչել է ավտոմեքենայի հետևի ձախ դռանը:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտի վարչությունը։