Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ», ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
«Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում»,- նշված է Ոստիկանության հայտարարության մեջ։