Այսօր՝ մայիսի 11-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Հանրահավաքը, ավելի ուշ, վերածվեց երթի՝ դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ ցույցի մասնակիցները որոշ ժամանակով արգելափակեցին քաղաքապետարանի մուտքերը:
Այնուհետև երթը նորից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 20:00-ից նորից տեղի ունեցավ հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է այսօրվա եզրափակիչ՝ երեկոյան մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:12-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1750 մարդ:
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ: