Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2023 թվականին կայանալիք համընդհանուր ընտրությունները երկրի յհամար համարել է վճռորոշ՝ գրում է ТАСС-ը։
«2023 թվականի ընտրություններն Էրդողանի և ԱԶԿ-ի համար կարևոր չեն, դրանք կարևոր են Թուրքիայի համար: Այդ ընտրություներից կախված կլինի՝ արդյոք Թուրքիան կմտնի՞ աշխարհի ամենազարգացած երկրների առաջին տասնյակ։ Այդ ընտրությունները կորոշեն երկրի զարգացման վեկտորը մինչև 2053 թվականը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին։ Այդ տարի երկիրը կնշի նաև հանրապետության հռչակման 100-ամյակը։ Իշխող Ժողովրդական դաշինքը, որի կազմում են Թուրքիայի նախագահի ԱԶԿ-ն և Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP), ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը լինելու է իրենց միակ թեկնածուն ընտրություններում։