Խերսոնի շրջանի իշխանությունները, տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով, կդիմեն Վլադիմիր Պուտինին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Խերսոնը Ռուսաստան է, այստեղ չի ստեղծվի Խերսոնի Ժողովրդական Հանրապետություն, հանրաքվեներ նույնպես չեն լինի: Խերսոնի շրջանի ղեկավարության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված դիմումի հիման վրա կլինի մեկ միասնական հրամանագիր և խնդրանք՝ տարածաշրջանը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ»,- ասել է Ստրեմոուսովը։
Նա հավելել է նաև, որ մինչև տարեվերջ տարածաշրջանում կգործի ռուսական օրենսդրությունը։