Հունգարիան պատրաստ է աջակցել ռուսական նավթի ներկրման արգելքին այն դեպքում, եթե Եվրահանձնաժողովն առաջարկի էմբարգոյի հետևանքով առաջացած խնդիրների լուծումներ։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ նշելով, որ Բրյուսելը դեռ համապատասխան առաջարկներ չի ներկայացրել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախարարի խոսքով՝ էմբարգոն չպետք է տարածվի նավթամուղով Հունգարիա եկող նավթի մատակարարումների վրա։ «Հունգարիան այս դիրքորոշումը կընդունի հետագա բանակցություններում»,- ասել է նա։
Երեքշաբթի Politico թերթի եվրոպական հրատարակությունը հայտնել է, որ ԵՀ-ն պատրաստ է Հունգարիային փոխհատուցում առաջարկել ռուսական նավթի մատակարարումների էմբարգոյին և ամբողջությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին աջակցելու համար։ Գումարը Բուդապեշտին կփոխանցվի որպես ԵՄ նոր էներգետիկ ռազմավարության մաս, որը կձևակերպվի հաջորդ շաբաթ՝ ասել են եվրոպացի երեք պաշտոնյա: