«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում շարունակվել են ծառատունկի աշխատանքները: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Տնկվել են շուրջ 1200 հատ բարդի և 600 հատ սոճի տեսակի ծառների տնկիներ:
Տնկիներն ամբողջությամբ հանվել են ազգային պարկի անտառների վերաճի նոսրացման արդյունքում: