Մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: