ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է՝ շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող Future Innovation Summit 2022 կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։
«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը։
Մասնակիցներին հրավիրեցի սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական՝ Starmus VI միջազգային փառատոնին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արշակյանը: