ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 10-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արտյոմ Մեհրաբյանին:
Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Արտյոմ Մեհրաբյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ քաջածանոթ է Մեհրաբյանի իրականացրած աշխատանքին և մասնագիտական կարողություններին դեռևս Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնավարման ժամանակաշրջանից:
Նախարարը հույս է հայտնել, որ նրա հմտությունները, գիտելիքն ու փորձը կնպաստեն ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը։
Արտյոմ Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կգործադրվեն կարևորագույն այս ոլորտում զգալի արդյունքներ գրանցելու համար։