Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 400 երեխա` 202 տղա, 198 աղջիկ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Շիրակի մարզպետարանից էլ հայտնում են, որ մարզում լույս աշխարհ է եկել 48 երեխա՝ 31 տղա, 17 աղջիկ։ Անցած շաբաթ 3 զույգ է ծնվել մարզում։